Դարձիր Ձմեռ պապ 2024

Դարձիր Ձմեռ պապ 2024

Թեև ուշացած, բայց այնքան առանձնահատուկ ու սպասված մեր ռեպորտաժը` «Դարձիր Ձմեռ պապ 2024» նախագծից։

Գարնանային այս օրերին, ևս մեկ անգամ տեղափոխվենք առասպելական ձմեռ և հիշենք՝ ինչպես անցավ մեր ամենասիրելի և կարևոր նախագիծը:

Նախագծի շնորհիվ Հայաստանի սահմանամերձ գյուղերի ավելի քան 300 երեխաներ ստացան նվիրական անակնկալներ ու իրական երազանքներ։

Մաղթում ենք, որ այս «հրաշքի» զգացումը չլքի ձեզ ամբողջ տարվա ընթացքում։ Թող հույզերը, որոնցով լցվել են երեխաները և բոլոր ներգրավվածները, պարուրեն ձեր հոգին ու ոգեշնչեն նաև ձեզ: Վերապրեք այս տոնը մեզ հետ ևս մեկ անգամ։

Անհամբեր սպասում ենք ձեր արձագանքներին և հատկապես՝ մեր հրաշալի Ձմեռ պապերից, որոնց շնորհիվ այս տոնը իրականություն դարձավ: 🕊️