Դարձիր Ձմեռ պապ 2023

🔸 Տավուշի մարզի 11 գյուղերի 446 երեխաներ և Արցախում՝ 154 երեխաներ ստացել են իրենց նվերները Ձմեռ պապիկից։

Ընկերներ, ինչպես բոլորդ գիտեք, մենք պատրաստվում ենք մեր ամենահեքիաթային նախագծերից մեկին՝ «Դարձիր Ձմեռ պապ 2023»-ին:

Այս պահին կազմակերպիչները, կամավորները և ամենակարևորը՝ մեր Ձմեռ պապերը՝ դուք, բոլորը ներգրավված են ակտիվ աշխատանքների մեջ:

Ձեզանից մենք ստանում ենք ոչ միայն երեխաների նկատմամբ ջերմություն ու հոգատարություն, այլ նաև իրենց երազած նվերները:

📊 Թվերն ինքնին խոսում են. մեզ հաջողվել է երջանկացնել Տավուշի մարզի 11 գյուղերի 446 և Արցախի 154 երեխաներին։ Այս թվերը ձեր ձեռքբերումն են և մեր համատեղ ջանքերի արդյունքը։

Անկարելի է բառերով նկարագրել հրաշքներին հավատացող փոքրիկների երջանկությունից փայլող աչքերը, երբ իրենք ստանում էին իրենց երազանքի նվերները։
Պարզապես թեկուզ ժամանակ անցկացնելով երեխաների հետ՝ այդ նվիրական պահերին ենք մենք հասկանում, որ աշխարհն իսկապես կարող ենք ավելի բարի դարձնել միասին:
Մենք մեծ հոգատարությամբ ենք վերաբերում «Դարձիր Ձմեռ պապ» նախագծի յուրաքանչյուր փուլին, բայց առանցքային պահը երեխաների նամակներն են։ Ի սկզբանե, այս նամակները մեզ և ձեզ հատուկ երազանքի ալիքի վրա են դնում։

Հնարավո՞ր է նկարագրել այն զգացողությունը, երբ հասնում ես սահմանամերձ գյուղ, տեսնում ես, թե ինչպես են երեխաները հազիվ տաքացած սենյակում թղթի վրա ուշադրությամբ գրում իրենց նվիրական երազանքները: Երբեմն երեխան նույնիսկ չի հավատում, որ իր ցանկությունը կիրականանա։ Սակայն այն պահին, երբ նրանք բացում են նվերի տուփը և նրանց աչքերը փայլում են զարմանքից ևուրախությունից, մենք հասկանում ենք, , որ այն մեկ աշխարհ արժի։ Փոքրիկները միշտ դիմում են Ձմեռ պապին․ ոմանք Ձմեռ պապից խաղալիքներ են ուզում, ուրիշների համար՝ տաք կոշիկներն են երազանք, մի մասն էլ պարզապես Ձմեռ պապից խնդրում է խաղաղություն բոլորիս համար։

🙏Մենք շնորհակալ ենք ձեզ, դուք մեր անհավատալի հրաշագործներն եք. շնորհակալություն յուրաքանչյուրին, ով տվել է իր ժամանակը, ջանքերը, բարությունը, յուրաքանչյուր գործընկեր, ով կիսել է մեր երազանքը և յուրաքանչյուր կամավոր, ով այս աշխարհն ավելի պայծառ է դարձրել երեխաների համար: Ձեր բարությունը ժպիտներ են բերում այնտեղ, որտեղ դրանք ամենաշատն էին պետք:
Մեր սրտանց երախտագիտության խոսքերով և ջերմ մաղթանքներով մենք անհամբեր սպասում ենք միասին կիսելու ավելի շատ հրաշքներ ու երազանքներ: Շնորհակալություն այս աշխարհը ավելի բարի դարձնելու համար:

Գտեք նկարներ այստեղ․ https://kdobru.com/album/become-a-santa-2023/?lang=hy