Դարձիր Ձմեռ պապ 2022

Դարձիր Ձմեռ պապ 2022

Ամանորյա տրամադրության և հրաշքների սեզոնն արդեն բացվել է։
«Դարձիր Ձմեռ պապ» ամենամյա նախագծում այս տարի աննախադեպ թվով երեխաներ կան՝ 564, և մենք հասցրել ենք ստանալ իրենց ամենակարևոր նամակները:🎅🏻

Մեր վիճակագրության համաձայն՝ Ձմեռ պապիկին նամակ գրող յուրաքանչյուր երկրորդ երեխան երազում է խաղաղության մասին… Ամեն նամակ մի պատմություն է՝ երեխայի ներաշխարհի մասին. այնքան հոգի, ցավ, ուրախություն, ցանկություններ և երազանքներ կան 🌍 Ցավոք, ոչ բոլոր ցանկություններն են մեր ուժերի սահմաններում, բայց ես և դու միանշանակ կարող ենք իրականացնել երեխաներից շատերի երազանքները:

Որպես «Դարձիր Ձմեռ պապ» նախագծի մի մաս՝ մենք հպարտորեն հայտարարում ենք, որ միասին արեցինք դա: Ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել ձեր հրաշագործության և հավատի համար, որը մենք ձեզ հետ միասին տվեցինք Հայաստանի սահմանամերձ գյուղերի երեխաներին, և որի կարիքը նրանք այդքան շատ ունեին:

Այս տարի «Դարձիր Ձմեռ պապ 2022» նախագծում ընդգրկված էին 564 երեխաներ, և մենք համոզված ենք, որ մեր ամենամյա բարի ավանդույթը ուրախացրել է բոլորին, և յուրաքանչյուր երեխա ստացել է իր երազանքների նվերը։ Արծվաբերդը, Չորաթանը և Տեղը այն գյուղերն են, ուր մենք գնացինք ձեզ հետ դեռևս չբացահայտված ճանապարհներով՝ մեզ հետ տանելով միասին հավաքած նվերների մի մեծ պարկը:

Ձեզանից յուրաքանչյուրը դարձավ Ձմեռ պապ և նվիրեց ցանկալի նվերը նախագծի յուրաքանչյուր երեխային ։ Մենք շնորհակալ ենք ձեր բարության և աջակցության համար։ Հաստատ գիտենք, որ յուրաքանչյուր երեխա այս օրը կհիշի իր ողջ կյանքում: 🌍