
Այս ընթացքում ուզում ենք հիշել, թե ինչ է նշանակում լինել միասնական և հավատալ միասնության ուժին՝ չնայած պարտադրված հեռավորությանը: Եկեք միասին հաշվենք, թե որքան երջանիկ աչքեր կարող ենք տեսնել տեսանյութում։
Հարյուրավոր երջանիկ աչքեր…
Այս մասին է մեր «Դարձիր Ձմեռ պապ» նախագիծը 🎅🏻🎁
Հենց այն նույն նախագիծը, որը մեզ միշտ ցույց է տվել, թե որքան երեխաների աչքեր կարող են լուսավորել մարդիկ, երբ նրանք միավորվում են: Այնքան ջանք, ժամանակ, հոգատարություն, անվերապահ սեր և կախարդանք է ներդրվել այս նախագծի համար…✨
Անգամ այս տեսանյութը դիտելով՝ մի պահ թվում է, թե կրկին հայտնվել ես Հայաստանում՝ այն երեխաների մեջ, ովքեր այնքան էին սպասում կախարդանքին… նրանց աչքերն այնպես փայլեցին, որ դու ուզում էիր անթարթ նայել նրանց մեջ… հավաքելով այս տեքստը՝ արցունքներ են հոսում աչքերիցդ, փշաքաղվում ես, սիրտդ արագ է բաբախում, բայց հոգիդ ցնծում է…
184 երեխա՝ պատկերացնու՞մ եք։ 184 փոքրիկ հրեշտակներ ավելի երջանիկ դարձան ՔՈ շնորհիվ: Դու կատարեցիր նրանց ցանկությունները, հավատ տվեցիր հրաշքների հանդեպ՝ դառնալով Ձմեռ պապ: Փառք Աստծուն ամեն ինչի համար։ Փառք Աստծուն քեզ համար։
Սրտանց շնորհակալություն ենք հայտնում ձեզանից յուրաքանչյուրին արձագանքելու, բարության, հոգատարության, զգայունության, ջերմության և սիրո համար… և ինչ տագնապով եք նվերներ ընտրել և նամակներ գրել երեխաներին… դա ավելին արժի… այն ԱՆԳԻՆ է!
Հատուկ շնորհակալություն.
Շնորհակալություն բոլորին մեզ հետ լինելու համար..
Ի վերջո, միայնակ մենք կարող ենք այդքան քիչ բան անել, բայց միասին կարող ենք սարեր շարժել…