Ապրիլի 24-ին տեղի ունեցավ «Armenian Spirit» բարեգործական համերգը։ Armenian Spirit-ը 1685 Project-ի, Alcántar համույթի և երգչուհի Սիրանուշի համագործակցության արդյունքն է՝ Սուրբ Անդրեաս Անգլիկան եկեղեցու Եկեղեցական խորհրդի աջակցությամբ:
Տաղանդավոր երաժիշտները երեկոյի հյուրերի առջև հանդես եկան առանձնահատուկ ծրագրով՝ ներկայացնելով հայկական երաժշտական ավանդույթը տարբեր կողմերից։ Ավանդական երգերը հնչեցին նոր մեկնաբանությամբ՝ բարոկկո և ժողովրդական գործիքների ու ձայների անսովոր համադրումներով, ինչպես նաև մեր ժամանակակիցների՝ հայազգի կոմպոզիտորների ստեղծագործություններով։
Համերգի մասնակիցներն ու ունկնդիրները դարձան կարևոր բարեգործական գործի մի մասը։ Մոտ 73036 ռուբլի կազմող հավաքված նվիրատվությունները՝ փոխանցվել են «Շտապիր դեպի բարին » հիմնադրամի հաշվեհամարին։ Առանձնահատուկ սիրով ցանկանում ենք շնորհակալություն հայտնել համերգի բոլոր հյուրերին և մասնակիցներին։ Ձեր շնորհիվ հնարավոր են իրական հրաշքներ և պարզապես անսահման բարի գործեր: