«Շտապիր դեպի բարին» հիմնադրամ

Օգնություն Ամասիայի անապահով ընտանիքներին

Սիրելի՛ ընկերներ, մենք՝ «Շտապիր դեպի բարին» բարեգործական հիմնադրամի ակտիվիստները Մոսկվայից, Երևանի ակտիվիստների հետ միասին հաջողությամբ ավարտեցինք Հայաստանի անապահով ընտանիքներին աջակցելու ծրագիրը։ Այս անգամ մենք այցելեցինք Շիրակի մարզի Ամասիա համայնք։ Նախապես մեր ակտիվիստները Հայաստանից այցելել էին Ամասիա, ծանոթացել գյուղի ընդհանուր իրավիճակին և այցելել կարիքավոր ընտանիքներին (մոտ 20), որոնցից շատերը բազմազավակ են։

Ձեր շնորհիվ մենք կարողացանք հավաքել անհրաժեշտ միջոցները և գնել այս ընտանիքների համար ամենաանհրաժեշտ իրերը.
🔹Փայտ,
🔹Ալյուր,
🔹Մատրասներ, տաք վերմակներ,
🔹Դպրոցական պարագաներ երեխաների համար (դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ և այլն),
🔹Կենցաղային տեխնիկա (լվացքի մեքենա, սառնարաններ),
🔹Եվ այլ անհրաժեշտ իրեր:

Մեծ երախտագիտություն ենք հայտնում բոլորին, ովքեր մասնակցել և օգնություն են ցուցաբերել մեզ այս կարևոր գործի ընթացքում։ Մեր համատեղ ջանքերը թեթևացրել են բազմաթիվ ընտանիքների խնդիրներ և հույս ներշնչել ապագայի հետ կապված Շնորհակալություն բոլորին օգնության, մոտիվացման և հետաքրքրության համար։ Մենք ձեզ հետ միասին գրում ենք նոր պատմություն, որտեղ յուրաքանչյուր դժվարին իրավիճակում հայտնված երեխա ստանում է մեր ջերմությունը։ Ուղարկում ենք մեծ քանակությամբ բարության և լույսի ճառագայթներ։

Կիսվել։