Մի փոքր մեր ամենօրյա աշխատանքի մասին

Մի փոքր մեր ամենօրյա աշխատանքի մասին

Նոյեմբերի 1, պատերազմի 35-րդ օր, Հայաստան:

Մեր կամավորները շարունակում են ամեն օր սնունդ և անհրաժեշտ ամեն ինչ մատակարարել ներքին տեղահանվածներին: Նոյեմբերի 1-ին նրանք բաժանվեցին 2 խմբի և մարդասիրական առաքելությամբ գնացին տարբեր ուղղություններով։

📌 1-ին խումբը մարդասիրական աջակցություն է հասցրել ավելի քան 150 մարդու, որտեղ փաթեթներ են բաժանվել անձամբ յուրաքանչյուր ընտանիքի։

📌 2-րդ խումբը շտապ խնդրանքով մեկնել է քաղաքներից մեկը։ Կարինե Քոչարյանի հետ համատեղ օգնություն է ցուցաբերվել երկու վայրերում, որտեղ ընդհանուր առմամբ այժմ ավելի քան 400 մարդ կա, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները Արցախյան պատերազմի պատճառով։

🙏🏻 Բոլորիդ շնորհիվ մենք կարողանում ենք արագ արձագանքել, սակայն ռեսուրսները սպառվում են։
Մենք ունենք հարցումների հերթ, որոնք այսօր պետք է փակվեն, և կան շատ հրատապ հարցումներ, որոնք պետք է փակվեին երեկ։

Մենք ձեր ձեռքերն ենք Հայաստանում:
Միասին դեպի հաղթանակ!

3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2020 Թ