«Շտապիր դեպի բարին» հիմնադրամ

Դարձիր Ձմեռ պապ 2019

Ամփոփելով արդյունքները՝ տեղեկացնում ենք, որ 2018 թվականին «Շտապիր դեպի բարին» հիմնադրամի ակտիվիստները «Դարձիր Ձմեռ պապ 2019» ծրագրի շրջանակներում այցելեցին՝
«Մուրացան» կլինիկայի քիմիոթերապիայի բաժանմունքում բուժվող երեխաներին
Դողս (Արմավիրի մարզ), Նոր Կյանք (Արարատի մարզ), Աղվի և Այգեհատ (Լոռու մարզ), Մեծ Մասրիկ (Գեղարքունիքի մարզ) գյուղերը
Ալավերդի քաղաք
Մենք կյանքի կոչեցինք ավելի քան 100 փոքրիների երազանքներ!!!
Վերջերս հիմնադրամի ակտիվիստները կրկին այցելեցին Այգեհատ և Հագվի(Լոռու մարզ) գյուղերը և Ալավերդի քաղաք։ Մեր համատեղ գործունեության արդյունքն է՝ 53 իրականացված մանկական երազանքներ։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր դարձան Ձմեռ պապ այս գյուղերի երեխաների համար։ Թող այս ձմռանը կատարվեն բոլորի նվիրական ցանկությունները։

Կիսվել։