Աջակցություն Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին
Մեկնարկում ենք համալիր աջակցության ծրագրերն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար✊🏻
📍Առաջին կանգառը Գորիս։
Վաղը՝ հոկտեմբերի 07-ին, 12։00-19:00
(Գորիս հյուրանոցի հարևանությամբ)
📌Ո՞ր խմբերին ենք աջակցում։
Աջակցություն ենք տրամադրում հետևյալ խմբի ընտանիքների երեխաներին՝
2016-2023 թթ․ զոհված հայորդիների,
Սեպտեմբերի 25-ի պայթյունի հետևանքով զոհվածների,
Երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքների,
Մինչև 3 տարեկան երեխաունեցող ընտանիքների։
📌Ինչպե՞ս և ինչով ենք աջակցում։
@frontlinetherapists Հոգեբանի աջակցություն։
@armenianeducationalfoundation Դպրոցական պարագաների տրամադրում:
@hayordi__ Հագուստի տրամադրում և համալիր աջակցություն:
@speshikdobru Մանկական հիգենիկ պարագաների, տակդիրների, կերերի (շիլաներ) տրամադրում:
@idbankcjsc «Հայրենակից» բանկային պրոդուկտների անվճար փաթեթ հատուկ արցախցիների համար:
‼️Պետք է մոտենաք ձեր և երեխայի անձը հաստատող փաստաթղթերով։