
Բարեգործական Նախաճաշ
Սիրելի՛ բարեկամներ,
Ուզում ենք տեղեկացնել, որ մեր «Շտապիր դեպի բարին» հիմնադրամը նոյեմբերի 25-ին կանցկացնի բարեգործական նախաճաշ Սոչիում:
Մենք կներկայացնենք մեր հիմնադրամի գործունեության առանձնահատկությունները և կպատմենք մեր շահառուների մասին: Դուք հնարավորություն կունենաք անձամբ հանդիպելու հիմնադրամի նախագահ Ելենա Հակոբյանին, ուղղելու իրեն ձեզ հուզող հարցերը, դառնալու կամավոր և քննարկելու մեզ հետ հիմնադրամի հետագա ծրագրերը: Մենք բաց ենք բոլորի համար և միավորված մեկ նպատակի շուրջ՝ օգնել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն:
Ժամանցային ծրագրում ընդգրկված են՝ հայտնի երգչուհի Մարգարիտա Բաղդասարյանի (@margo_bagdasaryan), «Նաիրի» ազգային անսամբլի կատարումները, ինչպես նաև հյուրասիրություն, լուսանկարչական սեսիա և շատ ավելին:
📍 Նոյեմբերի 25-ին, ժամը՝ 12:00-ին սպասում ենք ձեզ Վինոգրադնայա փողոցում /տուն 189, «Դվին» ռեստորան/: