Սուրբ Ծննդյան բարեգործական աճուրդ
Անցյալ տարի՝ 2019 թվականին, մենք ձեզ համար շատ հրաշքներ ստեղծեցինք:⠀
Պարզապես հիշեք մեր վերջին հավաքածուն՝ ընդամենը 1 օրում մենք գումար հավաքեցինք 18-ամյա Անյուտայի համար, ով շտապ բուժման կարիք ուներ։
Սա հրաշք չէ՞։⠀
💫 Այս տարին էլ սկսե՞նք փոքրիկ բարի գործով։
Սա մի բան է, որին մեզանից յուրաքանչյուրը կարող է մասնակից դառնալ։
@speshikdobru հիմնադրամի թիմը մեկնարկում է բարեգործական ամանորյա աճուրդ, որտեղ բոլորը կարող են գնել յուրահատուկ հուշանվերներ Հայաստանից, սպասք և կերամիկա, ազգային զարդանախշերով սփռոցներ և շատ ու շատ ավելին։⠀
Գիտեք ո՞րն է ամենակարևորը այս պատմության մեջ։⠀
Գնելով գեղեցիկ նվերներ ձեզ և ձեր սիրելիների համար՝ դուք կօգնեք այն մարդկանց, ովքեր իսկապես ջերմության և խնամքի կարիք ունեն… 💔⠀
👴🏼👵🏼 Հունվարի 19-ին մեր կամավորները գնում են ծերանոց՝ այցելելու այնտեղ ապրող տատիկ-պապիկներին։
Բարեգործական աճուրդից գոյացած բոլոր միջոցները կուղղվեն անհրաժեշտ իրեր և նվերներ ձեռք բերելու համար։⠀
Եկե՜ք միասին սկսենք այս տարին լավ գործով։