
Լիլիի ճանապարհը դեպի առողջ ապագա
Լիլին ընդամենը 10 ամսական է՝ ուրախ, ակտիվ ու ժպտերես փոքրիկ։ Սակայն դեռ 2 ամսականում նա ստիպված է եղել անցնել կյանքի համար վտանգավոր և ծանր փորձության միջով և հոսպիտալացվել «Ուիգմոր» մանկական հիվանդանոցում։
Վերջնական ախտորոշումը հստակեցնելու և բուժման ընթացակարգը որոշելու համար անհրաժեշտ էր գենետիկ քննությունը, որը կարողացանք իրականացնել IMAST app-ի հետ համագործակցության շնորհիվ։
Իրականացված դրամահավաքի շնորհիվ հաջողվեց հավաքել անհրաժեշտ 390,000 ՀՀ դրամը՝ ապահովելով Լիլիի գենետիկ քննությունը (WES), որի արդյունքներն արդեն պատրաստ են։
Ճիշտ բուժման և մասնագետների հետևողական ու հոգատար աշխատանքի շնորհիվ Լիլին կարողացավ հաղթահարել առողջական այս դժվարին փուլը։ Այսօր նա ապահով է, շարունակում է գտնվել բժիշկների հսկողության ներքո և ընտանիքի կողքին վայելում է իր բնականոն մանկությունը։
Շնորհակալություն ենք հայտնում IMAST app-ին և մեր բոլոր աջակիցներին վստահության ու նվիրատվությունների համար: Ձեր շնորհիվ Լիլին այժմ գտնվում է բավականին լավ առողջական վիճակում։
