
Արենի ճանապարհը․ դրական նորություններ
Երբ առաջին անգամ ներկայացրինք փոքրիկ Արեն Ասրյանի պատմությունը, նա ընդամենը մեկ տարեկան էր և ուներ առողջական խնդիրներ, որոնք պահանջում էին լրացուցիչ բժշկական հետազոտություններ և մասնագիտական խորհրդատվություն։
Արենի առողջական վիճակն առավել համակողմանի գնահատելու և հետագա բուժման ամենահարմար ուղղությունը որոշելու նպատակով անհրաժեշտ էր իրականացնել ամբողջական էկզոմի սեքվենավորման (Whole Exome Sequencing, WES) գենետիկական հետազոտությունը, որի արժեքը կազմում էր 390 000 ՀՀ դրամ։
Մեր նվիրատուների առատաձեռն աջակցության և IMAST app-ի հետ համագործակցության շնորհիվ մեզ հաջողվեց հաջողությամբ ավարտել Արենի համար կազմակերպված դրամահավաքը։
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ գենետիկական հետազոտության արդյունքներն արդեն պատրաստ են, և բժիշկները, դրանց հիման վրա, շարունակում են բուժման ընթացքը։ Ամենակարևորն այն է, որ փոքրիկ Արենն արդեն իրեն ավելի լավ է զգում։
Մեր անկեղծ շնորհակալությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր նվիրատվություն կատարեցին և աջակցեցին այս նախաձեռնությանը։ Ձեր ներդրումների շնորհիվ հնարավոր դարձավ իրականացնել այս կարևոր քայլը և ապահովել Արենին անհրաժեշտ բժշկական օգնությամբ։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր IMAST app-ին՝ այս նախաձեռնությանը միանալու և դրամահավաքի հաջող իրականացմանը նպաստելու համար։
Շնորհակալություն բոլորիդ՝ Արենի պատմության մի մասը դառնալու, ձեր հոգատարությամբ, աջակցությամբ և նվիրումով նրա կողքին լինելու համար։
