Օգնե՛նք Ռոմելային պահպանել շարժունակությունը
12-ամյա Ռոմելային ձեզանից շատերն արդեն ճանաչում են։ Այս տարվա սկզբին ձեր աջակցությամբ նա կարողացավ անցնել անհրաժեշտ գենետիկական հետազոտությունը, որը հնարավորություն տվեց վերջապես հստակեցնել նրա առողջական խնդրի պատճառը։
Արդյունքներով Ռոմելայի մոտ ախտորոշվել է Էմերի-Դրեյֆուսի 2-րդ տիպի մկանային դիստրոֆիա, ինչպես նաև դիլատացիոն կարդիոմիոպաթիա։ Էմերի-Դրեյֆուսի մկանային դիստրոֆիան գենետիկական հիվանդություն է, որն առաջացնում է մկանների աստիճանական թուլացում։ Ցավոք, հիվանդությունը բուժող թերապիա ներկայում չկա, սակայն կանոնավոր ֆիզիոթերապիան և վերականգնողական բուժումը կարող են օգնել հնարավորինս պահպանել մկանների աշխատանքը և դանդաղեցնել թուլացման հետևանքները։
Այսօր Ռոմելան ունի միակողմանի մկանային թուլություն, որի պատճառով նույնիսկ իր սիրելի զբաղմունքը՝ նկարելը, դարձել է դժվար։ Սակայն ճիշտ և շարունակական վերականգնողական աշխատանքը կարող է օգնել նրան պահպանել իր առկա կարողությունները և հնարավորինս ինքնուրույն մնալ առօրյա կյանքում։
Ռոմելային այժմ անհրաժեշտ է վերականգնողական բուժման կուրս։
Նախորդ անգամ միասին օգնեցինք Ռոմելային ստանալ իր ախտորոշման համար անհրաժեշտ պատասխանները։ Այս անգամ օգնե՛նք նրան այդ պատասխաններից հետո կատարել հաջորդ կարևոր քայլը՝ սկսել անհրաժեշտ վերականգնողական բուժումը և հնարավորինս պահպանել իր շարժունակությունը։
| Անուն | Նվիրատվության գումարը | Ամսաթիվ |
|---|---|---|
| IMAST app | 962 USD | November 08, 2026 |
