Ազգային երիտասարդական համաժողով 2023

Ազգային երիտասարդական համաժողով 2023

Օգոստոսի 1-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Ազգային երիտասարդական համաժողովը: 

Այն կազմակերպվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից: «Երիտասարդների կողմից՝ երիտասարդների համար» կարգախոսի ներքո իրականացվող եռօրյա համաժողովին մասնակցել են 50-ից ավելի երկրներից ժամանած 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ համայնքային, գիտական, կրթական, մշակութային և այլ շրջանակներից:

Համաժողովին հրավիրված են նաև 100 բանախոսներ 15-ից ավելի երկրներից: Միջոցառմանը հրավիրված էր նաև «Շտապիր դեպի բարին» բարեգործական հիմնադրամը։

Համաժողովի նպատակն է հնարավորություն ընձեռել սփյուռքի հայ երիտասարդությանը մասնակցելու Հայաստանի զարգացման գործընթացին, կապեր հաստատելու և հզորացնելու միմյանց, ինչպես նաև ոգևորելու ընդլայնել իրենց աշխատանքը և ներգրավվածությունը համայնքներում։