Աջակցենք Դավիթի սրտի վիրահատությանը
Պատմություն
Դավիթի մոտ ախտորոշվել է բնածին սրտի արատ: Փականի առաջին փոխարինման վիրահատությունը կատարվել է, երբ նա ընդամենը 8 ամսական էր: Վիրհատությունից հետո երեխան բախվեց թթվածնի պակասի շարունակական պայքարի հետ, և գրեթե երեք տարի միացված էր թթվածնային ապարատին: Երեք տարի անց առաջացավ մեկ այլ փականի փոխարինման անհրաժեշտություն:
Այս անգամ Դավիթին բարեհաջող վիրահատեցին Ֆրանսիայում։ Վիրհատությունից հետո նա իրեն շատ լավ էր զգում, բայց ցավոք սրտի, Հայաստան վերադառնալուն պես երկրի աշխարհագրական դիրքը և կլիման հանգեցրին թթվածնի հետ կապված խնդիրների վերսկսմանը: Վերջինիս պատճառով Դավիթի ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան՝ հուսալով , որ այնտեղ Դավիթն ավելի լավ կզգա իրեն։
Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ ի հայտ եկավ փականի փոխարինման անհրաժեշտությունը:
Այժմ ընտանիքը նախապատրաստվում է նրա վիրահատությանը, որը պետք է տեղի ունենա Մոսկվայի Մորոզովի անվան մանկական հիվանդանոցում: Առանցքային փականի ինքնարժեքի հովանավորությունը ստանձնել է (կազմում է 2 մլն ռուբլի) «Մանկական սրտեր» բարեգործական հիմնադրամը:
Դավիթի ընտանիքը բոլորիս աջակցության կարիքն ունի՝ վիրահատության գումարի և հիվանդանոցայի ծախսերը հոգալու համար։Ընդհանուր՝ 329,280 ռուբլի։
Այսօր մենք դիմում ենք ձեզ՝ խնդրելով, որ միասին օգնենք Դավիթին վերադառնալ առողջ կյանք։ Միասին մենք բազմաթիվ անգամ ցույց ենք տվել, որ կարող ենք հաղթահարել փորձություններ և առողջ ապագա տալ մեր փոքրիկներին: Խնդրում ենք այս անգամ ևս դառնալ այս բարի գործի մի մասնիկը, որը հնարավորություն կտա հաղթահարել հիվանդությունը և առողջ ապագա ու կյանքի հույս տալ ևս մի փոքրիկի։
Անուն | Նվիրատվության գումարը | Ամսաթիվ |
---|---|---|
Anonymous | 34 $ | Սեպտեմբերի 7, 2023 1:39 am |
Anonymous | 100 $ | Օգոստոսի 31, 2023 6:47 pm |
Anonymous | 1 $ | Օգոստոսի 24, 2023 4:21 pm |
zara sukiasyan | 1 ₽ | Օգոստոսի 21, 2023 4:00 pm |
zara sukiasyan | 1 $ | Օգոստոսի 21, 2023 3:55 pm |
Anonymous | 500 AMD | Օգոստոսի 21, 2023 12:16 am |