Օգնե՛ք Միքայելին լիաթոք շնչել ու խոսել
Ծանոթացեք 7-ամյա Միքայելի հետ։ Ծնված օրվանից նա պայքարում է ծնոտի անատոմիական խնդրի դեմ։ 2020 թվականին՝ Արցախյան պատերազմից հետո, նրա ընտանիքը ստիպված է եղել լքել հայրենի քաղաքը և տեղափոխվել Ստեփանակերտ։ Միքայելը երեք երեխաներից կրտսերն է։
Ծնոտի խնդիրի պատճառով նա դժվարանում է շնչել և նույնիսկ խոսել։ Տարիքի հետ նրա վիճակն ավելի է վատթարանում։ Մասնագետների կողմից ցուցված բուժումն իրականացվելու է թանկարժեք սարքերի օգտագործմամբ, և փոքրիկի ընտանիքն ունի մեր բոլորի աջակցության կարիքը։
Բուժումը բաղկացած կլինի երկու փուլից.
1. Ֆունկցիոնալ սարքերի օգտագործումը ծնոտի աճը խթանելու համար:
2. Բրեկետների տեղադրում։
Բուժման ընդհանուր արժեքը կազմում է 1829 դոլար։
Միքայելը կենսուրախ ու ակտիվ երեխա է։ Նա սիրում է դհոլ նվագել, երգել, նկարել և սպորտով զբաղվել։ Չնայած իր խնդիրներին՝ նա երազում է ապագայի մասին՝ առանց սահմանափակումների։
Կատարելով նվիրաբերություն այսօր՝ դուք կօգնեք Միքայելին պայքարել իր երազանքների համար։
Մենք իրականացնում ենք մեր բարեգործական դրամահավաքը՝ համագործակցելով IMAST հավելվածի հետ. https://m.imast.am/PfkZ/HFG
Անուն | Նվիրատվության գումարը | Ամսաթիվ |
---|---|---|
IMAST app | 324 USD | August 31, 2024 |
IMAST app | 630 USD | August 23, 2024 |
Артур Балаян | 2000 RUB | August 18, 2024 |
Karen Karapetyan | 10 AMD | August 17, 2024 |
Anna Hovhannisyan | 656 RUB | August 16, 2024 |
Ինեսսա Պողոսյան | 3000 AMD | August 14, 2024 |
Դավիթ Ղարիբյան | 3000 AMD | August 13, 2024 |
Արսեն Ղազարյան | 3000 AMD | August 12, 2024 |
IMAST app | 195 USD | August 12, 2024 |
Թամարա Սեդրակյան | 5000 AMD | August 09, 2024 |
Ամալյա Արոսյան | 3000 AMD | August 09, 2024 |
Նարինե Գյուրջինյան | 3000 AMD | August 07, 2024 |
IMAST app | 680 USD | August 04, 2024 |