
Մարին փոքրիկ, բայց արդեն մեծ դժվարությունների միջով անցած աղջնակ է, ով դժվարանում է քայլել և հստակ խոսել։ Մարիի առողջական վիճակը հստակ հասկանալու համար անհրաժեշտ էր իրականացնել գենետիկական հետազոտություն (WGS)։
«Շտապիր դեպի բարին» հիմնադրամի և IMAST app-ի համագործակցության շնորհիվ նախաձեռնվեց դրամահավաք, որի միջոցով մենք կարողացանք հավաքագրել անհրաժեշտ գումարը և հնարավորություն տալ Մարիին անցնել հետազոտությունները, որոնց ընդհանուր արժեքը կազմում էր՝ 680 000 ՀՀ դրամ։
Անցնելով գենետիկական հետազոտությունը՝ Մարին այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո, ովքեր հետևում են նրա առողջական վիճակին՝ հետագա բուժումն ու անհրաժեշտ աջակցությունը ճիշտ կազմակերպելու համար։
Շնորհակալություն IMAST app-ին՝ համագործակցության և դրամահավաքի իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաև բոլոր նվիրատուներին՝ իրենց ներդրման, վստահության և աջակցության համար։