Կիսվել։

Եվայի զարգացման մեջ գրանցվել է դրական առաջընթաց. օգնեք այն շարունակել

Հավաքվել է։ AMD 874,320
99%
Նպատակ։ AMD 886,380
Minimum amount is AMD1 Maximum amount is AMD10000000 Put a valid number
AMD

6-ամյա Եվան արդեն երկար ժամանակ աշխատում է իր խոսքի և զարգացման դժվարությունները հաղթահարելու ուղղությամբ։ Նրա մոտ ախտորոշվել են խոսքի զարգացման հապաղում, նյարդային համակարգի կարգավորման և մետաբոլիկ խանգարումներ։

Ձեր աջակցության շնորհիվ նախկինում Եվան կարողացել է անցնել վերականգնողական բուժման կարևոր փուլ՝ մերսումներ, տարբեր խթանող թերապիաներ, ինչպես նաև պարապմունքներ նեյրոհոգեբանի և լոգոպեդ-դեֆեկտոլոգի հետ։ Արդյունքն արդեն տեսանելի է․ երեխայի զարգացման մեջ գրանցվել է դրական առաջընթաց, իսկ վերջին զննման ժամանակ նյարդաբանը նշել է, որ նախկինում ախտորոշված զարգացման հապաղումն այլևս առկա չէ։

Այժմ ամենակարևորն այս արդյունքը պահպանելն ու շարունակելն է։ Եվային անհրաժեշտ է 6 ամիս՝ շաբաթական երկու անգամ աշխատել նեյրոհոգեբանի հետ, ինչպես նաև անցնել լոգոպեդ-դեֆեկտոլոգի առնվազն 30 պարապմունք։ Այս շարունակական աշխատանքը կօգնի զարգացնել նրա խոսքն ու անհրաժեշտ հմտությունները և ավելի պատրաստված սկսել դպրոցական կյանքը։

Ընտանիքն այլևս չի կարող միայնակ հոգալ երկարատև պարապմունքների ծախսերը։

Մենք արդեն տեսել ենք, թե ինչ արդյունք կարող է տալ ճիշտ և ժամանակին աջակցությունը։ Օգնե՛նք Եվային չկորցնել ձեռք բերած առաջընթացը։

Անուն Նվիրատվության գումարը Ամսաթիվ
IMAST app 2421 USD November 08, 2026