Կիսվել։

Օգնե՛նք փոքրիկ Արինային անցնել անհրաժեշտ գենետիկական հետազոտությունը

Հավաքվել է։ AMD 520,042
97%
Նպատակ։ AMD 536,250
Minimum amount is AMD1 Maximum amount is AMD10000000 Put a valid number
AMD

Փոքրիկ Արինայի առողջական խնդիրները սկսվել են դեռ 6 ամսականից։ Սուր ականջաբորբից հետո երեխան դարձել է մշտապես անհանգիստ․ սկսվել են անքուն գիշերներ, երկարատև լաց և նյարդային կծկումներ, որոնց պատճառով նա բազմիցս բուժում է ստացել հիվանդանոցում։

Այսօր Արինայի մոտ ախտորոշված են չդիֆերենցված պարոքսիզմներ, իսկ նրա զարգացումը հետ է մնում տարիքային նորմերից։ Փոքրիկը դեռ չի քայլում և չի խոսում։

Արինան այժմ հաճախում է վերականգնողական կենտրոն, և արդեն կա առաջին փոքրիկ առաջընթացը՝ նա սկսել է ինքնուրույն նստել։ Սակայն մյուս զարգացման խնդիրների պատճառը պարզելու և հետագա բուժումը ճիշտ պլանավորելու համար անհրաժեշտ է WES գենետիկական հետազոտություն։

Օգնե՛նք Արինային անցնել անհրաժեշտ հետազոտությունը, ստանալ կարևոր պատասխանները և շարունակել իր զարգացման ու բուժման ճանապարհը։

Անուն Նվիրատվության գումարը Ամսաթիվ
IMAST app 1440 USD November 08, 2026