Օգնե՛նք փոքրիկ Դավիթին անցնել անհրաժեշտ գենետիկական հետազոտությունը
Դավիթ Սարգսյանն ընդամենը 2 ամսական է։ Նրա առողջական խնդիրները սկսվել են կյանքի առաջին իսկ օրերից․ փոքրիկը դժվարությամբ էր կերակրվում, թույլ էր ծծում և փսխումներ ուներ։
Դավիթին տեղափոխել են «Ուիգմոր» մանկական հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ նրան կերակրել են զոնդի միջոցով։ Հետագայում երեխայի վիճակը որոշ չափով բարելավվել է, և նա սկսել է ինքնուրույն սնվել ծծակով։ Սակայն կերակրման դժվարությունների պատճառը դեռևս պարզված չէ։
Բժիշկները Դավիթին նշանակել են ամբողջական գենոմի հետազոտություն՝ WGS, որը կարող է օգնել բացահայտել խնդրի հնարավոր գենետիկական պատճառը և հասկանալ, թե ինչպիսի բուժում ու հետագա հսկողություն է անհրաժեշտ երեխային։
Դավիթը դեռ կյանքի առաջին ամիսներն է ապրում, և այս փուլում ճիշտ ախտորոշումը հատկապես կարևոր է նրա հետագա զարգացման համար։
Օգնե՛նք փոքրիկ Դավիթին անցնել անհրաժեշտ գենետիկական հետազոտությունը և հնարավորինս շուտ պարզել նրա առողջական խնդիրների պատճառը։
| Անուն | Նվիրատվության գումարը | Ամսաթիվ |
|---|---|---|
| IMAST app | 2481 USD | November 07, 2026 |
