Skip to main content

«Շտապիր դեպի բարին» հիմնադրամ

Եվս մի կարևոր քայլ՝ Կամիլայի բուժման ճանապարհին

11-ամյա Կամիլան յուրահատուկ, անսահման ուժեղ աղջնակ է։ Չնայած իր տարիքին՝ նա արդեն անցել է այնպիսի փորձությունների միջով, որոնք ոչ բոլոր մեծահասակներն են հաղթահարում։

Կամիլայի մոտ ախտորոշված է ախոնդրոպլազիա։ Նրա սրունքներին և ձեռքերին տեղադրվել էին Իլիզարովի ապարատներ՝ վերջույթները երկարացնելու և ավելի բարձրահասակ դառնալու համար։ Ապարատների տեղադրումից հետո Կամիլայի սրունքները երկարել են 10սմ-ով, իսկ թևերը՝ 8սմ։ Այժմ նրան սպասվում է ևս մեկ կարևորագույն վիրահատություն՝ ազդրերի երկարացում, որը հերթական լուրջ և պատասխանատու վիրահատությունն է։ Կամիլային դեռ երկար ճանապարհ է սպասվում, նոյեմբերին վիրահատությունն է, և այս փուլում նրա համար հատկապես կարևոր են մասնագիտական աջակցությունն ու մեր բոլորի հոգատարությունը։

«Շտապիր դեպի բարին» հիմնադրամի և IMAST app-ի հետ համագործակցության շնորհիվ կազմակերպված դրամահավաքի միջոցով հաջողվեց հավաքել անհրաժեշտ 1775092 ՀՀ դրամը և ապահովել Կամիլային անհրաժեշտ բուժօգնությունն ու հետագա վիրահատության նախապատրաստական ընթացքը:

Շնորհակալություն ենք հայտնում IMAST app-ին և բոլոր աջակիցներին՝ ցուցաբերած աջակցության, համագործակցության և վստահության համար։ Ձեր ներդրումն էական նշանակություն ունի Կամիլայի բուժման ընթացքի և առաջիկա վիրահատության իրականացման գործում։

Կիսվել։