Կիսվել։

Օգնե՛նք Վալերին անցնել անհրաժեշտ վերականգնողական բուժումը

Հավաքվել է։ AMD 560,269
107%
Նպատակ։ AMD 524,975
Նպատակը հաջողված է

Վալերը 14 տարեկան է։ Նա ունի մանկական ուղեղային կաթված, զարգացման հապաղում, չի խոսում և ֆիզիկապես թույլ է։ Նրա առողջական վիճակը պահանջում է շարունակական մասնագիտական աջակցություն և վերականգնողական բուժում։

Վալերն ընտանիքի հետ բռնի տեղահանվել է Արցախից։ Այսօր նրա մայրիկը, հինգ անչափահաս երեխաների խնամքին զուգահեռ, անում է հնարավոր ամեն բան որդու առողջական վիճակը բարելավելու համար։ Վալերը պարբերաբար անցնում է հետազոտություններ, իսկ բժիշկների նշանակմամբ՝ վերականգնողական բուժման կուրսեր Կոշի և Ջերմուկի կենտրոններում։

Այժմ նրան անհրաժեշտ է հերթական ստացիոնար վերականգնողական բուժումը։ Այն կօգնի պահպանել և զարգացնել Վալերի ֆիզիկական կարողությունները, բարելավել նրա ընդհանուր վիճակն ու հնարավորինս թեթևացնել առօրյա դժվարությունները։

Բազմազավակ ընտանիքի համար բուժման ծախսերն ինքնուրույն հոգալը մեծ բեռ է։ Վալերի մայրիկը շարունակում է համառորեն պայքարել որդու առողջության համար, սակայն այս փուլում նրան անհրաժեշտ է նաև մեր աջակցությունը։

Օգնե՛նք Վալերին անցնել անհրաժեշտ վերականգնողական բուժումը և շարունակել իր զարգացման ճանապարհը։

Անուն Նվիրատվության գումարը Ամսաթիվ
IMAST app 1413 USD August 26, 2026