Կիսվել։

Օգնեք Վիկտորիաին պահպանել տեսողությունը

Հավաքվել է։ AMD 1,737,886
109%
Նպատակ։ AMD 1,594,573
Նպատակը հաջողված է

Վիկտորյան 10 տարեկան է։ Նա ի ծնե ունեցել է տեսողական խնդիրներ և տարիներ շարունակ անցնում է բուժման կարևոր փուլեր՝ տեսողությունը հնարավորինս վերականգնելու համար։

Ամբլեոպիայի բուժման նախորդ փուլերի շնորհիվ Վիկտորյայի աջ աչքի տեսողությունը արդեն բարելավվել է՝ 30%-ից հասնելով 50%-ի, իսկ ձախ աչքի տեսողությունը՝ 70%-ից 90%-ի։ Այժմ մոտենում է նրա հերթական՝ չորրորդ բուժման կուրսի ժամանակը, որից հետո բժիշկները ակնկալում են երկու աչքերի տեսողության ևս 10% բարելավում։

Վիկտորյայի բոլոր բուժումները անցկացվում են Մոսկվայի «Ясный взор» կլինիկայում։ Այս փուլը շատ կարևոր է, որպեսզի հնարավոր լինի շարունակել արդեն գրանցված դրական առաջընթացը և ևս մեկ քայլով մոտենալ ավելի լավ տեսողությանը։

Օգնե՛նք Վիկտորյային անցնել հերթական բուժման փուլը և շարունակել տեսողության վերականգնման ճանապարհը։
Մենք իրականացնում ենք մեր բարեգործական դրամահավաքը՝ համագործակցելով IMAST հավելվածի հետ. https://m.imast.am/PfkZ/HFG

Անուն Նվիրատվության գումարը Ամսաթիվ
IMAST app 2403 USD August 05, 2026
Сергей Бадасян 5000 RUB August 02, 2026
IMAST app 1450 USD July 29, 2026
IMAST app 475 USD July 26, 2026