6-ամյա Գուրգենին անհրաժեշտ են կարևոր գենետիկ հետազոտություններ
րիգորյան Գուրգենը 6 տարեկան է և ունի առողջական խնդիրներ, որոնք պահանջում են ավելի խորքային մասնագիտական գնահատում։ Նրա մոտ ախտորոշվել է մորբիդ ճարպակալում, քնի ապնոէ և թեթև մտավոր անբավարարություն։
Գուրգենի առողջական վիճակի պատճառները առավել հստակ հասկանալու և հետագա բուժումն ու հսկողությունը ճիշտ կազմակերպելու համար անհրաժեշտ է անցկացնել GP-Seq ժառանգական հիվանդությունների գեների ընդլայնված պանել և SNP-array արյան մոլեկուլային կարիոտիպավորում։
Այս հետազոտությունները կարող են կարևոր տեղեկություն տալ Գուրգենի առողջական վիճակի վերաբերյալ և օգնել բժիշկներին ընտրել հետագա խնամքի ու բուժման առավել ճիշտ ուղին։
Հետազոտությունների ընդհանուր արժեքը կազմում է 380,000 ՀՀ դրամ։
Օգնե՛նք Գուրգենին անցնել անհրաժեշտ գենետիկ հետազոտությունները։
Ձեր աջակցությունը կարող է կարևոր քայլ դառնալ նրա ճիշտ ախտորոշման և հետագա բուժման ճանապարհին։
Մենք իրականացնում ենք մեր բարեգործական դրամահավաքը՝ համագործակցելով IMAST հավելվածի հետ. https://m.imast.am/PfkZ/HFG
| Անուն | Նվիրատվության գումարը | Ամսաթիվ |
|---|---|---|
| IMAST app | 1410 USD | June 29, 2026 |
