Կիսվել։

Օգնեք Եվային հաղթահարել առողջական բարդությունները

Հավաքվել է։ AMD 1,340,156
100%
Նպատակ։ AMD 1,339,842
Նպատակը հաջողված է

Եվան ընդամենը 5 տարեկան է, բայց արդեն բախվում է առողջական խնդիրների, որոնք պահանջում են շարունակական մասնագիտական ուշադրություն և բուժական աջակցություն։
Նրա մոտ ախտորոշվել է զարգացման խոսքի հետաձգում (ԶԽՀ), կարգավորման խանգարում դիէնցեֆալ-մեզենցեֆալ մակարդակում, ինչպես նաև կենտրոնական նյարդային համակարգի մետաբոլիկ խանգարում։ Այս խնդիրները պահանջում են համալիր մոտեցում, որպեսզի հնարավոր լինի գնահատել երեխայի վիճակը և կազմակերպել անհրաժեշտ աջակցությունը նրա զարգացման համար։
Եվայի բուժման և վերականգնման ընթացքը շարունակելու համար անհրաժեշտ են արյան անալիզներ, բժշկական մերսումներ, ինչպես նաև լոգոպեդի և նեյրոհոգեբանի կոնսուլտացիաներ։ Այս քայլերը կարևոր նշանակություն ունեն նրա խոսքային, նյարդաբանական և ընդհանուր զարգացման հետագա ընթացքը ճիշտ ուղղորդելու համար։
Երբ խոսքը փոքրիկ երեխայի զարգացման մասին է, ժամանակին ցուցաբերված աջակցությունը կարող է վճռորոշ լինել նրա ապագայի համար։

Օգնե՛նք Եվային ստանալ անհրաժեշտ բուժական և վերականգնողական աջակցությունը։

Մենք իրականացնում ենք մեր բարեգործական դրամահավաքը՝ համագործակցելով IMAST հավելվածի հետ. https://m.imast.am/PfkZ/HFG

 

Անուն Նվիրատվության գումարը Ամսաթիվ
IMAST app 840 USD June 01, 2026
Михаил Тер-мосесов 6000 RUB May 26, 2026
Louisa Akopian 20 EUR May 25, 2026
IMAST app 100 USD May 21, 2026
IMAST app 2353 USD May 19, 2026