Կիսվել։

Նվիրեք Ավետին առողջ մանկություն

Հավաքվել է։ AMD 354,480
103%
Նպատակ։ AMD 343,750
Նպատակը հաջողված է

Ավետի մոտ ծնողները նկատել էին զարգացման հապաղում, իսկ պատվաստումներից հետո փոքրիկի մոտ սկսվել են ցնցումներ։ Երեխային տեղափոխել են Արաբկիր ԲԿ, որտեղ էլ ԷԷԳ և ՄՌՇ հետազոտությունների արդյունքում հայտնաբերել են էպիլեպտիկ տիպի պատկեր և գլխուղեղի զարգացման արատ։

Ավետի մոտ էպիլեպտիկ ցնցումները շարունակական են, սակայն հիվանդությունը դեղորայքակայուն չէ և հնարավոր է վերահսկել մշտական դեղորայքի օգտագործմամբ։ Բացի այդ, երեխան պետք է նաև անցնի ՄԵՏ ԿՏ հետազոտություն՝ էպիլեպսիայի օճախը հայտնաբերելու համար։

Այս բուժումներն ու հետազոտությունները բավականին թանկ արժեն, և Ավետի ծնողների միակ հույսը մեր աջակցությունն է։

Նվիրաբերեք այսօր՝ նվիրելու Ավետին առողջ մանկություն։

Մենք իրականացնում ենք մեր բարեգործական դրամահավաքը՝ համագործակցելով IMAST հավելվածի հետhttps://m.imast.am/PfkZ/HFG

Անուն Նվիրատվության գումարը Ամսաթիվ
IMAST app 894 USD June 28, 2025