Տվեք Սամվելին խոսքի հնարավորություն
Սամվելի մոտ 6 ամսականում ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված (ՄՈւԿ)։
Այդ պահից սկսած՝ մինչև այսօր, ընտանիքի անդամները պայքարում են նրա կյանքի որակը բարելավելու համար։ Սամվելն այսօր 14 տարեկան է, սակայն չի կարողանում ինքնուրույն կատարել որևէ գործողություն։ Նա չի քայլում և չի խոսում։ Այնուամենայնիվ, նրա մտավոր զարգացումը շատ լավ է՝ նա հասկանում է ամեն ինչ, ապրում, զգում ու սիրում է կյանքը, և ձեր աջակցության շնորհիվ կարող է նաև հաղորդակցվել։
Tobii հաղորդակցման սարքի փորձնական տարբերակի օգտագործմամբ Սամվելը կարողացավ արտահայտել իր կարիքները, պատասխանել հարցերին, կատարել ընտրություն։ Իսկ հիմա՝ ձեր աջակցությամբ, Սամվելի ընտանիքը կարող է ձեռք բերել սարքն իր բազմազան ծրագրերով և զարգացնել երեխայի հաղորդակցման հմտությունները։ Այս սարքը կարող է դառնալ Սամվելի կապը աշխարհի հետ։
Tobii-ն Սամվելին կտա հնարավորություն հաղորդակցվելու, ինքնարտահայտվելու, զարգացնելու մտածողությունն ու ստանալու ինքնուրույնության գոնե մի փոքր հնարավորություն։
Օգնեք այս 14-ամյա բարեսիրտ և խելացի տղային հաղորդակցվել․ տվեք նրան խոսքի հնարավորություն։
Մենք իրականացնում ենք մեր բարեգործական դրամահավաքը՝ համագործակցելով IMAST հավելվածի հետ. https://m.imast.am/PfkZ/HFG
| Անուն | Նվիրատվության գումարը | Ամսաթիվ |
|---|---|---|
| IMAST app | 4948 USD | November 24, 2025 |
| Karina Sherstobitova | 100 EUR | September 16, 2025 |
| Louisa Akopian | 10000 AMD | September 02, 2025 |
| IMAST app | 2602 USD | August 27, 2025 |
| IMAST app | 1268 USD | July 31, 2025 |
| Louisa Akopian | 20 EUR | July 26, 2025 |
| Давид Осипян | 1000 RUB | July 18, 2025 |
| IMAST app | 255 USD | July 16, 2025 |
| IMAST app | 981 USD | June 28, 2025 |

