20-ամյա Արամն ունի ողնաշարի իմպլանտային վիրահատության կարիք
Հավաքվել է։
AMD 658,388
100%
Նպատակ։
AMD 658,388
Արամի հարազատները, բարեկամները և ընկերները նրան ընկալում են որպես պայքարի խորհրդանիշ, քանի որ նրա ազատությունը սահմանափակող հիվանդությունը չի կանգնեցնում նրան առաջ շարժվել։ Արամը ընկերասեր է, երբեք չի հանձնվում, լավատես է և կյանքով լի։ Երկու տարի առաջ նա անցել է բավականին բարդ վիրահատության միջով, սակայն բուժումը կիսատ թողնելու պատճառով նա ևս մեկ անգամ պետք է անցնի այդ դժվարին ճանապարհը։ Արամը այժմ ունի մեր բոլորի կարիքը՝ ևս մեկ անգամ ողնաշարի իմպլանտային վիրահատություն ստանալու և կոնքոսկրը իր բնական դիրքին բերելու համար։ Հաշվի առնելով, թե վիրահատությունը ինչ մեծ ազդեցություն կունենա Արամի կյանքի վրա, այս գումարը չնչին է թվում։ Նվիրաբերե՛ք հիմա, աջակցե՛ք Արամին և օգնության ձեռք մեկնե՛ք նրա ընտանիքին։
| Անուն | Նվիրատվության գումարը | Ամսաթիվ |
|---|---|---|
| IMAST app | 203 USD | March 31, 2025 |
| Anonymous | 200 EUR | March 26, 2025 |
| Anonymous | 5000 RUB | March 22, 2025 |
| IMAST app | 830 USD | March 07, 2025 |
| Anonymous | 1000 RUB | March 06, 2025 |
| Anonymous | 4700 RUB | March 01, 2025 |
| Anonymous | 50 RUB | February 27, 2025 |
| IMAST app | 300 USD | February 24, 2025 |
