Մեր կրթական ծրագրերի շրջանակներում իրականացնում ենք տարբեր միջոցառումներ, որոնք նպաստում են երեխաների զարգացմանը, աշխարհայացքի ընդլայնմանը, զարգացնում են ճկուն մտածելակերպ և օգնում արագ ադապտացվել արդի աշխարհի արագընթաց փոփոխություններին:
Ծրագրի շրջանակներում աջակցում ենք մինչև 18 տարեկան երեխաներին, ովքեր ունեն տարբեր առողջական խնդիրներ։ Աջակցությունն իրականացնում ենք դեղորայքով, վիրահատության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներով, բուժման համար համապատասխան բժիշկներ և հիվանդանոցներ գտնելու ուղղությամբ, սարքավորումներվ և այլն։
Ծրագրի շրջանակներում աջակցում ենք սոցիալապես անապահով ընտանիքներին՝ սննդով, հագուստվ, գյուղատնտեսական և տեխնիկական պարագաներով, որոնք կօգնեն ոտքի կանգնել ընտանիքներին։ Ծրագրի շրջանակներւմ սոցիալական աջակցություն ենք ցուցաբերում նաև դպրոցներին, մանկապարտեզներին և մանկատներին:
Մեր ամենասիրելի ծրագրերից մեկն է, որի շրջանակներում փորձում ենք իրականություն դարձնել երեխաների երազանքներն ու ցանկությունները։ Իրականացնում ենք տարբեր ծրագրեր Ամանորին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվան, ինչպես նաև Գիտելիքի օրվան ընդառաջ։ Հաճախ ծրագրերն իրականացնում ենք նաև ոչ տոն օրերին՝ անսպառ ժպտներ տեսնելու ակնկալիքով։
Մենք բարձր ենք գնահատում քո աշխատանքը և
մեծապես կարևորում քո դերը հիմնադրամի գործունեության մեջ