Ամանորյա հրաշք ստեղծենք Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաների համար
Ամեն տարի, երբ ձմեռային աստղերը սկսում են առավել յուրահատուկ փայլել, մեր բարեգործական հիմնադրամը այցելում է Հայաստանի սիրտ՝ սահմանամերձ գյուղեր, որտեղ ապրում են մեծ երազանքներով սրտաբաց երեխաները: Այս կախարդական անկյուններում մենք հավաքում ենք նրանց նամակները, որոնք ուղղված են Ձմեռ պապիկին. անկեղծ մաղթանքներ՝ լցված հույսով և հրաշքների հանդեպ հավատով:
Հետո մենք գտնում ենք մեր Ձմեռ պապին, ով սիրով ու հոգատարությամբ կատարում է յուրաքանչյուր խնդրանք, չէ՞ որ նա գիտի մանկական սրտի գաղտնիքները: Ամանորից առաջ մենք նվերներով այցելում ենք երեխաներին և ամանորյա կախարդական տոն պարգևում նրանց՝ նվերների, խաղերի ու տոնական ներկայացման միջոցով։ Մի քանի ժամ շարունակ այս երեխաների կյանքը վերածվում է իրական հեքիաթի, որտեղ յուրաքանչյուր ցանկություն իրականություն է դառնում, ծիծաղն ու ուրախությունը լցվում են օդում, ինչպես ամանորյա երգի մեղեդին։
Այս տարի հրաշքի ենք վերածում Շիրակի մարզի 32 գյուղի 468 երեխայի օր: Նրանցից 326-ն արդեն գտել են իրենց Ձմեռ պապիկներին, իսկ 142 երեխաների ցանկությունները դեռ սպասում են իրագործմանը։
142 փոքրիկի նամակներում տեղ գտած երազանքների իրականացման համար անհրաժեշտ է հավաքել 3352662 ՀՀ դրամ։ Մենք հավատում ենք Ամանորի հրաշքներին և նրան, որ նույնիսկ ամենափոքր հրաշքը կարող է փոխել աշխարհը:
Անուն | Նվիրատվության գումարը | Ամսաթիվ |
---|---|---|
Anonymous | 64662 AMD | December 21, 2024 |
Anonymous | 1000000 AMD | December 21, 2024 |
Anonymous | 1000000 AMD | December 21, 2024 |
Anonymous | 1000000 AMD | December 21, 2024 |
Anonymous | 288000 AMD | December 12, 2024 |